Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ից ուղիղ եթերում կպատասխանի ՀՀ քաղաքացիների եւ սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին:
 
Այդ մասին հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում։
 
Խնդրում ենք՝ հարցերը տեսահաղորդագրության տեսքով ուղարկել նախապես՝ WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին, նոյեմբերի 17-ից մինչ նոյեմբերի 23-ը՝ ժամը 18:00-ը: Տեսահաղորդագրության սկզբում անհաժեշտ է նշել անունը, ազգանունը եւ բնակության վայրը: Ցանկալի է՝ նաեւ զբաղմունքը եւ աշխատանքի վայրը:
 
Վարչապետն ուղիղ եթերում կպատասխանի այն հարցերին, որոնք ձեւակերպված են հակիրճ, կոռեկտ եւ հստակ :
 
Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ, վարչապետի ֆեյսբուքյան էջով և կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել