ԵՄ-ն պետք է ակտիվացնի համատեղ ջանքերը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։

Այս մասին Բրյուսելում ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը։

«Եվրոպական հարթակը պաշտպանում է իրական անվտանգությունը, իրական վստահությունը և իրական խաղաղությունը տարածաշրջանում»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ այսօր ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարներն Բրյուսելում պետք է քննարկեին  Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունները, ինչպես նաեւ Եվրամիության աջակցությունը Երեւանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել