Ադրբեջանն է արձագանքել «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողով»-ի շրջանակում Նիկոլի ունեցած ելույթին: «Մերժում ենք Հայաստանի վարչապետի այն պնդումները, թե Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչները էթնիկ զտումների են ենթարկվել։ Նրանց՝ Ղարաբաղից Հայաստան վերաբնակեցումն իրենց անձնական որոշումն է եղել և ոչ մի կապ չունի հարկադիր վերաբնակեցման հետ»,-մասնավորապես՝ ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքում:
Ադրբեջանի արձագանքը, իհարկե, լկտիության գագաթնակետն է, բայց արդյոք այդ լկտիությունը հետևանք չէ՞ Հայաստանում ազերիների օրակարգն առաջ տանող որոշ անբարեհույս տարրերի ազգադավ հայտարարությունների: Օրինակ՝ նույն Սյամոյի հայտարարությունները չե՞ն նպաստել ազերիների այսօրվա կեցվածքի ձևավորմանը,երբ հայտարարում է, որ եթե ինքը լիներ Արցախի ղեկավար, ապա արցախցիները չէին լքի իրենց հայրնեիքն ու կարող էին ապրել Ադրբեջանի կազմում ու ունենալ ինքնավարություն: Այսինքն՝ Սյամոն մեղքը բարդում է Արցախի իշխանությունների ու արցախահայերի վրա՝ Ադրեջանի հետ, կոպիտ ասած,յոլլա գնալ չկարողանալու: Նույն բանն է ասում նաև Ադրբեջանը. եթե արցախցիները կամենային, ապա կարող էին ապրել ադրբեջանցիների հետ միևնույն պետությունում՝ըստ Բաքվի: Իրենք հիմա ի՞նչ անեն, որ հայերը որոշել են ապրել Հայաստանում
Ակնհայտ է, որ սյամոներն են «լեզու դնում» թուրքերի բերանն ու նույնիսկ այսքանից հետո առաջ տանում թուրքերի հետ համակեցության գաղափարը, ինչից էլ օգտվում է Ադրբեջանը՝ իր օրակարգը բոլորին պարտադրելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել