46 տարեկանում մահացել է իտալական հանրահայտ Moschino նորաձևության տան կրեատիվ տնօրեն Դավիդե Ռենեն։ Այս մասին սոցցանցերում հայտնել է նորաձևության տունը։

«Խոր վշտով և տխրությամբ Moschino-ն հայտնում է, որ 2023 թվականի նոյեմբերի 10-ին մահացել է Դավիդե Ռենեն»,- ասված է նորաձևության տան պաշտոնական ինստագրամյան էջում արված հրապարակման մեջ։

Նշվում է, որ Ռենեն Moschino-ի կրեատիվ տնօրենի պաշտոնը միայն վերջերս էր ստանձնել՝ 2023 թվականի նոյեմբերի 1-ին։ Մինչ այդ, ըստ Forbes ամսագրի, Ռենեն երկու տասնամյակ աշխատել Gucci նորաձևության տանը՝ զբաղեցնելով կանանց հագուստի գլխավոր մոդելավորողի պաշտոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել