Իշխանությունների թիվ մեկ գերխնդիրն Արցախի հարցում օրինական իշխանությունների վարկաբեկումն է այսօր: Դրանով մի կողմից՝ փորձում են ճնշում բանեցնել Շահրամանյանի վրա՝ ներդաշնակվելու Նիկոլի հետ, մյուս կողմից, եթե չստացվի «կառուցողական» դաշտ բերել նրան, գողանալ նրանից արցախցիների առաջնորդի տիտուլն ու տալ յուրային մեկին: Ահա այդ մեկի դերում էլ հանդես է գալիս Սյամոն:
Բայց հարց է ծագում՝ օբյեկտիվորեն Սյամոյի «հագո՞վ է» այդ տիտղոսը, արդյոք իշխանությունները ժամավաճառությամբ չե՞ն զբաղվում՝ Սյամոյի վրա կատարելով իրենց խաղադրույքը:
Որպեսզի որևէ մեկը հավակնի դառնալ լիդեր, նախևառաջ պետք է հեղինակություն ունենա. գոնե որոշակի շերտ պետք է այդ մարդուն համակրի: Ընդ որում՝ պրակտիկան ցույց է տալիս, որ այդ համակրանքը պետք է 100%-ով «օրիգինալ» լինի, արհեստականորեն չգեներացվի, փորձ չարվի տպավորություն ստեղծել, թե այն կա մի դեպքում, երբ օբյեկտիովրեն բացակայում է:
Ահա այստեղ է, որ ՔՊ-ն բախվել է լրջագույն մի պրոբմլեի. Սյամոն որևէ արցախցու մոտ չունի վստահություն, իսկ եթե ինչ-որ ժամանակ այդ վստահությունը գոյություն ունեցել էլ է, ապա այն վաղուց հօդս է ցնդել, քանի որ Սյամոյի վարկանիշն ուղղակիորեն կախված է Նիկոլի վարկանիշից, իսկ Նիկոլն այսօր բացի հայհոյվելուց ուրիշ ոչնչի չի արժանանում արցապցիների կողմից. բոլորն էլ գիտեն՝ Սյամոն Նիկոլի մարդն է:
Սյամոն իրականում Նիկոլի համար կարող է դառնալ շատ լուրջ բալաստ: Գուցե առաջիկայում փորձ արվի՝ ինչ-որ կերպ նրա դեմքը փրկելու, բայց ակնհայտ է, որ այդ հարցում հաջողության հասնելն անհնարին է լինելու. արցախցիները հիմար չեն ու շատ լավ հասկանում են, որ իրենց այսօրվա վիճակի համար թիվ մեկ մեղավոր ու պատասխանատու է նաև Սյամոն՝ Աննայի մի բանը բերանն բռնած:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել