Ըստ տեղեկությունների՝ առաջիկա շաբաթներին իր՝ ասպարեզ իջնելու մասին է պատրաստվում հայտարարել մի թիմ, որի ուշադրության կենտրոնում են լինելու արցախահայերի խնդիրները: Իսկ թե կոնկրետ ում ղեկավարության ներքո է գործելու այդ թիմը, առայժմ չի նշվում:

Թե ինչ թիմ է դա և թե ինչ իրական նպատակներ է հետախնդելու, թերևս ներկա պահին բարդ է ասել, բայց չի բացառվում,որ սա դառնա նույն Սյամոյի համար յուրատեսակ տրամպլին՝ առավել ակտիվ գործունեության դաշտ մուտք գործելու:

Խնդիրն այն է, որ ստեղծվելիք միավորը, ըստ երևույթին, նպատակ է հետապնդելու՝ նախևառաջ թուլացնելու Արցախի օրինական իշխանությունների դերը, հարված հսցնելու ու հակակշռելու նրանց: Հաշվի առնելով այն, թե որտեղից են փչում քամիները՝ չի բացառվում, որ հենց սա դառնա այն գործիքակազմը, որը կօգնի իշխանություններին լուծել իր առջև դրված խնդիրը: Հաշվի առնելով այն, որ Արցախի թեման Նիկոլը արել է Սյամոյի վզով, շատ հնարավոր է, որ թիմի գլուխ կանգնի հենց ինքը՝ Աննայի սիրեկանը:

Վայելելով իշխանությունների հովանավորությունը՝ թիմը կարող է նույնիսկ հաջողություններ գրանցել, խնդիրներ լուծել՝ նպատակ ունենալով վստահություն գտնել արցախցիների շրջանում: Դա հարկավոր է, որպեսզի թերագնահատվի Արցախի իշխանութունների նշանակությունն ու արցախցիները չհամալրեն հականիկոլականների շարքերը՝ չնայած ակնհյատ է, որ նրանց այս հարցում համոզելը շատ դժվար է լինելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել