Սեփական դավաճանությունը կոծկելու համար Սյամոն տարբեր առիթներով հայտարարում է, որ Արցախի հայկական մնալը հնարավոր էր, եթե դրա շուրջ կայանար արցախիցների համախմբումը նույնիսկ այն դեպքում, եթե դե յուրե Ստեփանակերտը թողնվում էր Ադրբեջանի կազմում:

Նման թեզերով Սյամոն շարունակաբար փորձում է «սվաղել» իր ու Նիկոլի գործած հանցնքներն ու խաբելով համոզել, թե իբր իրենք չեն, որ Արցախի ճակատագրի վրա «քար են գցել»:

Իրականում, սակայնլ, սա հույժ տրիվիալ բլեֆ է, քանի որ որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում այն, որ Ադրբեջանի պետության հովանու ներքո Արցախում անգամ մի հայի գոյությունը դառնալու էր անհնարին, ինչի ապացույցն այն ցեղասպանական գործողություններն են, որոնց զոհ գնացին հարյուրավոր արցախցիներ վերջին՝ մեկօրյա պատերազմի ընթացքում, երբ մտնելով գյուղեր՝ վայրագ գազաններն ուղղակի ոչնչացրել էին անմեղ արցախցիներին ամենաանմարդկային ձևով: Եթե մի պետություն կամ մի ազգ ընդունակ է ցեղասպանել, ապա զոհը չի կարող նրանց հետ միևնույն տարածքում գտնվել հատկապես այն դեպքում, երբ խաղաղ կյանքի երաշխավորի դերում հանդես է գալիս թուրքի ագենտ Սյամոն:

Արցախիները համախմբված էին ու պատրաստ էին կռիվ տալ իրապես հայկական Արցախի համար, բայց փաստն այն է, որ Սյամոն, Արցախի քաղաքական դաշտ մուտք գործելով ու այդ պահից ի վեր անբարո «մուտիտներով» զբաղվելով՝ զրոյացրեց արցախցիների պոտենցիալն ու կործանեց այն լուսավոր տեսլականը, որ ռեալիզացվելու էր, եթե չլիներ Նիկոլն ու Սյամոյի ապաշքյարա դավաճանությունը:

Իրականում իր վերոհիշյալ պրոպագանդիստական թեզերով Սյամոն սպասարկում է Նիկոլի իշխանության շահերը՝ լվանալով նրա՝ արցախիցների արյամբ լվացված երեսը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել