Ես չեմ կարծում, որ սա այն գործն է, որ գլխավոր դատախազը այնքան կանլրջանա, որ մտնի ԱԺ ու միջնորդի, որ Լևոն Քոչարյանին ազատությունից զրկեն։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Հնարավոր տարբերակ է, որ մտնեն ԱԺ թույլտվություն խնդրելու համար, որ գործը շարունակվի։ Դա չեմ բացառում, բայց խորհուրդ չեմ տա, որովհետև այս սարքովի գործերով մեր երկիրը առանց այն էլ թուլանում է»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով Լևոն Քոչարյանի կողմից պատգամավորական մանդատը վերցնելու հանգամանքին և այն քննարկումներին, որ Քոչարյանը այն վերցրել է ազատության դիմաց, Նազարյանն ասաց․

«Համաձայն չեմ դրա հետ, որ Լևոն Քոչարյանի նման մարդը միայն ազատության մեջ հայտնվելու համար կարող է վերցնել մանդատը։

Հիմա կհարցնեք՝ բա ինչո՞ւ երեք հոգի հրաժարվեցին մանդատից, այո, հրաժարվեցին՝ ապօրինաբար կալանքի տակ գտնվող իրենց ընկերոջը աջակցություն հայտնելու համար։

Իրենց համոզմունքն է, որ Լևոն Քոչարյանի ԱԺ-ում լինելը ավելի ճիշտ է, քան իրենցը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել