Ողջ աշխարհն ասում ա, որ ալիևը բռնապետ ա, ադրբեջանում բռնապետություն ա, սաղ զեկույցներում անազատ երկիր ա ներկայացվում, բայց ալիևի բոլոր արածների վրա ողջ աշխարհն աչք ա փակում։ Արդյունքում բռնապետը իր երկրի տարածքը մեծացնում ա, շատ դեպքերում առանց մի կրակոցի, շատ դեպքերում արգելված մեթոդներով, գերտերություններին մատերի վրա խաղացնում ա, իր ուզածին հասնում ա ու էտ ամենը մարսդում ա։
Մեր գլխավոր եթիմն ասում ա, որ մենք ժողովրդավարության բաստիոն ենք, Եվրոպան ծափահարում ա «ժողովրդավար» երկրի եթիմ առաջնորդի ելույթին, անթիվ անհամար զեկույցներ են ընդունում բռնապետ ալիևի դեմ, ու անցնում առաջ։
Արդյունքում մենք ունենում ենք տարածքային ու մարդկային ահռելի կորուստներ, շատ հաճախ մեր անձնվիրաբար կռված տղերքի պահածը գրիչով հանձնում են, բայց մեզ խոստանում են, որ հեսա-հեսա խաղաղություն կլինի, սաղ տեղը կընկնի։
Հիմա հռետորական հարց. արդյոք պետության ու ազգի պահպանման համար պետք ա ժողովրդավա՞ր լինել, թե՞ այնուամենայնիվ բռնապետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել