Armenpress.am-ը գրում է.
Գազայի հատվածին իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 6,5 հազարը, ավելի քան 17,4 հազարը վիրավորվել է՝ հոկտեմբերի 7-ին Մերձավոր Արևելքում էսկալացիայի սկզբից ի վեր։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է անկլավի Առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում Իսրայելի կողմից հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6 546-ի, այդ թվում՝ 2 704 երեխա, 1 584 կին և 364 տարեց:
Բացի այդ, տարբեր բնույթի վնասվածքներ է ստացել 17 439 քաղաքացի:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1122794.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել