Armenpress.am-ը գրում է.

Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներն, ովքեր ցանկանում են Հայաստան վերադառնալ, դեսպանության [email protected] հասցեին կարող են ուղարկել անձնագրի պատճենը, և, առկայության դեպքում, Իսրայել մուտք գործելը հաստատող կտրոնը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Իսրայելում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից:

«Դեսպանությունը կցուցակագրի նաև հայկական ծագում ունեցող, սակայն ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց»,- նշված է հաղորդագրության մեջ:

Չվերթի առկայության վերաբերյալ կհայտնվի լրացուցիչ:

Լուսանկարը` TPS IL-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել