Hraparak.am-ը գրում է․
Ղարաբաղի նախկին ղեկավարներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը չեն լքել Ստեփանակերտը։
Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Արցախի նախկին նախագահներին մոտ կանգնած աղբյուրին։
«Երեքն էլ... Մոսկվայի ժամանակով ժամը 11։00-ի դրությամբ Ստեփանակերտում են։ Ներկայում բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ»,- ասել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե Ղուկասյանը, Սահակյանն ու Հարությունյանը հատել են սահմանը և գտնվում են Հայաստանում։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/166f3904e6f721bc71701f5b1f0c3429
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



