Hraparak.am-ը գրում է․

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ժամանակ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Ես դարձյալ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության կոչ եմ անում: Հուսով եմ, որ կողմերի միջև բանակցությունները միջազգային հանրության աջակցությամբ կհանգեցնեն ամուր համաձայնագրի, որը վերջ կդնի հումանիտար ճգնաժամին:

Աղոթում եմ Ստեփանակերտի մերձակայքում տեղի ունեցած պայթյունի զոհերի համար»,- հավելել է Հռոմի պապը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել