Armenpress.am-ը գրում է.
Ֆրանսիայի կառավարությունը սեպտեմբերի 29-ին 5 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան, որը տրամադրվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանում մարդասիրական օգնությունն ընդունեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։
Մարդասիրական օգնությունը (շուրջ 5 տոննա բժշկական պարագաներ և դեղեր) Հայաստան տեղափոխվեց Ֆրանսիայի Boeing 737-85R(SF) ինքնաթիռով։
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1120909.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



