168.am-ը գրում է․

Ռուսական տելեգրամյան որոշ ալիքներ լուրեր են տարածում, թե Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այս գիշեր ավելի քան 15 րոպեով հանդիպել է Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ: Ըստ այդ ալիքների՝ իբրև թե դեսպանն ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին հրահանգել է գոլորշի բաց թողնել 5, առավելագույնը՝ 7 օր, ու լռել՝ պահանջելով հանգիստ թողնել Նիկոլին և համակերպվել իրականության հետ։ Ըստ այդ նույն շրջանակների՝ իբրև թե դեսպանը նաև ասել է, թե հակառակ դեպքում նվաստացած Արցախի ցասումը կգա ձեզ վրա, իսկ Մոսկվան ձեզ չի պաշտպանի։

168.am ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց՝ արդյոք որևէ հանդիպում եղե՞լ է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ, եթե այո, ապա ի՞նչ հարցեր են քննարկվել, սակայն Սեյրան Օհանյանը հերքեց այս լուրերը։

«Անձամբ ես՝ որպես ընդդիմադիր խմբակցության ղեկավար, դեսպանի հետ որևէ հանդիպում չեմ ունեցել, այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը։

Դեսպանի հետ հանդիպման լուրերը հերքեց նաև ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանը. «Նման հանդիպում չի եղել»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել