Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բաքվում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և այլ միջազգային գործընկերների ներկայացուցիչների հետ։ Այս մասին նա գրել է X (Twitter) սոցիալական ցանցի իր էջում։
«Անձամբ Հայաստանի վարչապետն է խոստովանել, որ (Արցախում-Tert.am) խաղաղ բնակիչները չեն տուժել, ուստի այս առումով անհասկանալի են ԵՄ, Ֆրանսիայի և Գերմանիայի պաշտոնյաների «չստուգված և անլուրջ» (չակերտները`Tert.am) հայտարարությունները», - գրել է Հաջիևը:
Նա մանրամասնել է, որ ԿԽՄԿ-ի հետ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ բոլոր անհրաժեշտ պայմաններն ապահովված են և ապահովվելու են ԿԽՄԿ-ի կողմից Լաչին-Ստեփանակերտ և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհներով դեղորայքի, սննդի և այլ ապրանքների առաքման համար։
«Ադրբեջանական կողմը պատրաստ է բուժօգնություն ցուցաբերել հայկական ծագումով վիրավոր զինծառայողներին կամ օգնել նրանց ԿԽՄԿ-ի միջոցով։ Հարցման արդյունքում ԿԽՄԿ բժշկական մեքենաների տեղաշարժն աջակցվում է վիրավոր զինվորականներին վերցնելու համար: Այդ նպատակով մենք պատրաստ ենք նաև շտապօգնության մեքենաներ հատկացնել և բուժօգնություն ցուցաբերել։
Հայաստան բժշկական տարհանման համար բժշկական մեքենաներ կարող են գալ նաև Հայաստանից։
Աշխատանքներ են տարվում ռուս խաղաղապահների հետ՝ դաշտում մնացած մարտիկների դիերը հավաքելու համար։
Մենք աջակցում ենք ԿԽՄԿ Ժնևի գրասենյակից լրացուցիչ անձնակազմ ստանալուն: Մենք նաև աջակցում ենք Բաքվի գրասենյակից Խանքենդի (Ստեփանակերտ) ենթաբաժին լրացուցիչ անձնակազմ ուղարկելուն։
Կամավոր և անհատական ընտրության հիման վրա մենք ապահովում ենք սեփական մեքենաներով քաղաքացիական անձանց տեղաշարժի անվտանգությունը Խանքենդի (Ստեփանակերտ)-Լաչին ճանապարհով։ Գնալ ցանկացողները հիմնականում զինվորականների ընտանիքի անդամներ են։
Զենքն ինքնակամ վայր դրած զինվորականներն ազատ են, ինչպես մենք հրապարակավ հայտարարել ենք։
Քաղաքացիական-ռազմական համագործակցության հայեցակարգի շրջանակում ադրբեջանական զինվորականները և քաղաքացիական անձնակազմը տեղում օգնում են խաղաղ բնակիչներին և կշարունակեն դա անել», - գրել է Հաջիևը: