Արցախի մասին տեղեկություններ` տեղից
Չգիտեմ` ինչ լավատեսության մասին է խոսում կառավարության շենքում նստածը, բայց Ստեփանակերտի օդանավակայանի տարածքն արդեն ոչ միայն հումանիտար, այլև սանիտարական ճգնաժամի մեջ է. փաստում են տարհանված հարազատներս:
Լուսանկարներ, խնայում են, չեն ուղարկում:
Տարրական հիգիենայի խնդիրներից մինչև բնական կարիքները հոգալու տեղի, տեղի եղած դեպքում էլ ջրի խնդիրներ:
Տոտալ բացակայություն:
Չեմ խոսում քնելու տեղի, սնունդի, կապի, էլէներգիայի, նույնիսկ հերթ կանգնել, հեռախոս լիցքավորելու խնդիրներից:
Այսքանը և ոչ միայն, ողջերի մասին:
Իսկ հայրենիքի պաշտպանության ժամանակ ընկածներից շատերի մարմինները դեռ չեն տարհանվել, չեն հուղարկավորվել:
Որոշ տղերքի ոչ ողջ, ոչ զոհված լինելն է հաստատվում...
Չճշտված լուրերը սիրտ են սպանում:
Արցախի շատ ընտանիքներում մարդկային կորուստները վաղուց առաջինը չեն...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել