Ոստիկանության կարմիրբերետավորները քիչ առաջ Բուզանդ փողոցից բերման ենթարկեցին «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանանին։ Նրան տարել են ոստիկանության Էրեբունու բաժին:

Այսօր առավոտից Թևանյանը և ընդդիմադիր ակտիվիստները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։

Երևանի տարբեր փողոցներում ակցիաները շարունակվում են։

Նշենք, որ ավելի վաղ «Մայր Հայաստան» Անդրանիկ Թեւանյանը «լայվ» էր մտել Սարյան փողոցից, որտեղ երիտասարդները փակել էին փողոցը, եւ հայտնել, որ առավոտյան բողոքի ակցիները ակցիաները մեկնարկել են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։

Երևանի տարբեր բուհերի ուսանողներ միացել են ակցիային և կոչ են անում բոլոր վարորդներին թողնել մեքենաներն ու միանալ իրենց։

Բոլորն ընդգծում են, որ Արցախում այսօր ցեղասպանություն է և պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել։ Ցուցարարները վանկարկում են՝ «Արցախ», «միացեք»։

Երևանի Հանրապետության հրապարակ բազմաթիվ ոստիկանական ուժեր են բերվել, իրավապահները շղթա կազմած կանգնած են կառավարության շենքի դիմաց։

Հիշեցնենք՝ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ից առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել