Տիկտոկեր և դերասանուհի Մագա Հարությունյանի և հաղորդավար Սուրեն Փահլևանյանի  սիրո պատմության մասին զույգերը միայն վերջերս են սկսել բացահայտ խոսել։ Մինչ այդ ենթադրություններ կային, բայց նրանցից ոչ մեկը չէր հաստատում այդ փաստը։ Այսօր արդեն ակնհայտ է, որ սիրահար զույգերը միասին են։

2018 թվականի օգոստոսի 25-ին Դավիթ Աղաջանյանը եւ Աննա Դովլաթյանը շուրջ 6 տարի ընկերություն անելուց հետո պսակադրվեցին: Նրանց սիրո պատմությունը շատերին է հայտնի, եւ նրանք համարձակորեն խոսում են փոխադարձ զգացմունքի մասին:

Էրիկի և Սվետլանայի սիրավեպի մասին հայտնի դարձավ 2015 թվականին։ 2018 թվականին զույգը բաժանվեց։ 2021 թվականից նրանք կրկին միասին են ներկայանում տարբեր առիթների ժամանակ։

Դերասան, երգիչ Գեւորգ Մկրտչյանի ընկերուհին՝ Քրիստինան, անցած տարի են նշանադրվել։ Գևորգի ընտրյալը նկարահանվում է նաև «Կույր աշխարհ» հեռուստանովելում:

Չնայած դերասան Հովհաննես Ազոյանն ու գործարար Վիգեն Բադալյանը մինչև վերջերս գաղտնի էին պահում իրենց սիրային կապը, բայց հանրության շրջանում տարածվող տարատեսակ հրապարակումներն ու բամբասանքները գալիս են փաստելու, որ զույգը առաջին տարին չէ, որ սիրային հարաբերությունների մեջ է։

Սիրված աստղեր Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը ամուսնացել էին 2019 թվականի դեկտեմբերի 14-ին։ Պսակադրությունը տեղի է ունեցել Էջմիածնի սուրբ Գայանե եկեղեցում։ Իսկ 2020 թվականի հուլիսի 7-ին ծնվեց նրանց առաջնեկը՝ Ռոբերտը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել