1Lurer.am-ը գրում է.

Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա հսկող դատախազը որոշում է կայացրել դատարանի կողմից ընտրված խափանման միջոցը փոխելու և Սերգեյ Սմբատյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին: Սերգեյ Սմբատյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի խարդախության, իսկ հայրը՝ այն կազմակերպելու համար:

Որդին՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նույնպես ազատ է արձակվել նույնքան գրավի դիմաց։

Հուլիսի 30–ին հայտնի էր դարձել, որ կալանավորվել են նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին` դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Արմեն Սմբատյանին մեղադրանք էր ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել