Մարոկկոյում օրերս տեղի ունեցած աղետալի երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2100-ը։ Այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով թագավորության ներքին գործերի նախարարությանը։

«Մարոկկոյում զոհերի թիվը հասել է 2122-ի»,- ասված է հայտարարության մեջ։ Ավելի վաղ հաղորդվում էր 2012 զոհի և 2059 վիրավորի մասին։

Միևնույն ժամանակ Մարոկկոյի ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Մարոկկոյում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է գրանցվել, որին հաջորդել է մի քանի հետցնցում՝ 4,8, 3,4, 3,2 և 3,3 մագնիտուդ ուժգնությամբ։

Ըստ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալների՝ երկրաշարժը տեղի է ունեցել Մարաքեշից 80 կմ հեռավորության վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել