Ադրբեջանական կեղծավորության ու ահաբեկչության հերթական հստակ ապացույցը.
Այս անձը ամիսներ շարունակ Շուշիի մոտակայքում փակել էր Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ ներկայանալով որպես կեղծ «էկո-ակտիվիստ»։ Այժմ նա Ակնա-Ասկերան ճանապարհին ձևացնում է, թե իբր ադրբեջանական Կարմիր մահիկի միջոցով «մարդասիրական օգնություն» է մատակարարում Արցախի ժողովրդին։
Նա կարող է լինել կա՛մ ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ, ով ամենուր հայտնվում է կոնկրետ առաջադրանքներով, կա՛մ Կարմիր մահիկի աշխատակից՝ հայերի նկատմամբ ատելությամբ լցված։ Երկու սցենարներն էլ բացահայտում են Ադրբեջանի ղեկավարության կեղծավորությունն ու ահաբեկչությունը և Արցախի ժողովրդին սպառնացող խորը վտանգները։
Ինչպե՞ս կարող է հանցագործը դառնալ իր զոհերին մարդասիրական օգնություն տրամադրող:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել