Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ովքեր են Անկախության հռչակագրի տեքստի հեղինակները, բայց այսօրվա հեռավորությունից նայելով հասկանում ես, որ մարդիկ տեքստի ամեն բառը կշռել են։ Ու տեքստն իսկապես սահմանում էր անկախ պետականաշինության ուղենիշներ․ Հայաստանի ժողովրդի կամքով համայն հայության իղձերի իրականացում, միացյալ Հայաստան, Ցեղասպանության միջազգային ճանաչում, պետական կարգի հետ կապված հարցեր, հայոց լեզվի կարգավիճակ, ևն։ Անգամ սուվերեն կրթության, գիտության ու մշակույթի մասին է ասված։
Այսօր այդ հռչակագրում ամեն ինչ ոտնատակ է արված։ Միացյալն էլ, անկախն էլ, ժողովրդավարությունն էլ, իրավունքն էլ, բայց "ձեռագրերը չեն այրվում"։ Անկախության հռչակագիրն էլ չի այրվում։ Ու հենց մեր սերունդը կրկին ապրելու է #ազատագրվածՀայաստան-ում, որում Անկախության հռչակագրում սահմանված պետականության սյուները ոչ միայն չենք ոչնչացվելու, այլև ավելի են ամրապնդվելու, եղածներին էլ նորերն են ավելացվելու։
Կեցցե այն Հայաստանը, որը վերադառնալու է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել