Hetq.am-ը գրում է․

Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը 2022 թվականին մոտ 1 միլիարդ 690 միլիոն դրամի եկամուտ է ստացել հորից՝ ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանից։ Այս մասին նշված է համայնքապետի՝ 2022թ․ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրում։ Եկամուտը ձևակերպված է որպես ստացված փոխառություն։

Այս գումարի հիմնական մասը Արսենյանը ստացել է արտարժույթով՝ 83 հազար ԱՄՆ դոլար և ավելի քան 15,2 միլիոն Արաբական Միացյալ Էմիրությունների դիրհամ, որը ըստ Կենտրոնական բանկի փոխարժեքների արխիվի՝ հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ համարժեք է եղել շուրջ 1 միլիարդ 600 միլիոն դրամի կամ 4.1 միլիոն ԱՄՆ դոլարի։

Մեր հարցմանն ի պատասխան՝ Վահագն Արսենյանը հայտնեց, որ նշված գումարը իր կողմից տրվել է որպես կանխավճար՝ անշարժ գույք և ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Նրա խոսքով՝ կանխավճարից բխող գործարքները շարունակվել և ավարտվել են 2023 թվականին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել