Այստեղ աչքի է զարնում Թորոսյան Արսենի մանիպուլյացիան. մասնավորապես՝ հարց է առաջանում՝ ի՞նչ կապ ունի հանցագործ տիկնոջ վարքագիծը հայոց ավանդութների հետ, որոնք, ի դեպ, տանել չի կարողանում Թորոսյան Արսենը՝ հանդիսանալով հայ-թուրքական մեծագույն ջատագովներից մեկը:
Իրականում այս ՔՊ-ականն ակամա բացահայտել է այն կեղտոտ ծրագիրը, որը կարող է թաքնված լինել աղմկահարույց տեսանյութի «չերևացող» հատվածում:
Ինչպես հայտնի է, Հայաստանն այդպես էլ չի վավերացրել «Ստամբուլյան կոնվենցիա» վերտառությամբ հայտնի վայ փաստաթուղթը, ինչը, իհարկե, ոչ թե Նիկոլի շնորհքն է, այլ՝ այն հանրային դիմադրութան արդյունքը, որին բախվեցին կոնվենցիան ամեն գնով Հայաստանի վզին փաթաթել ջանացող արևմտյան կենտրոնները: Եվ ահա բացառված չէ, որ շատ շուտով սեփական անչափահաս դստերը դաժան ծեծի ենթարկած կինը դառնա կոնվենցիայի ջատագովների համար այն քարոզչական կույր գործիքը, որի օգնությամբ կրկին մեյդան կբերվի այլասերություններն օրինականացնող այդ փաստաթուղթը, կսկսվի դրա քարոզն ու կհայտարարավի, որ եթե այն չընդունվի, ապա Հայաստանում ընտանեկան բռնությունը մինչև Ջոմուլունգմա կհասնի, իսկ եթե ընդունվի, ամեն ինչք OK կլինի, Հայաստանն էլ վերջապես «քաղաքակիրթ աշխարհին» կինտեգրվի:
Բոլոր դեպքրեում Թորոսյան Արսենի մեկնությունը կարելի է շատ կոնկրետ նախանշան համարել այս ամենի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2117
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել