Երբ Խրիմյան Հայրիկին Բեռլինի կոնգրեսին մասնակցելուց առաջ հարցնում են, թե՞ ինչպես պետք է բարձրաձայնի Հայկական հարցը մեծերի առաջ, երբ անգամ օտար լեզու չգիտի, Հայրիկը պատասխանում է.
-Ճիշտ է, ես չգիտեմ նրանց լեզուն, բայց գիտեմ մի լեզու, որ ընդհանուր է և հասկանալի բոլոր ազգերի համար, դա լացն է: Ես կբարձրանամ ամբիոն ու խոսելու փոխարեն հոնգուր - հոնգուր լաց կլինեմ, և եվրոպական պատվիրակները կզգան իմ ազգի ողբալի վիճակը։
Իհարկե, մեր ողբալի վիճակը չզգացին, Հայկական հարցը չլուծվեց։
Երբ Խրիմյան Հայրիկին հարցնում էին այդ վեհաժողովի մասին, նա ասում էր, որ այնտեղ կաթսայով հարիսա էին բաժանում, և ուրիշ պետություններ եկել էին երկաթե շերեփով ու վերցրին իրենց հասանելիք հարիսան, իսկ մենք հայերս, գնացել էինք թղթե շերեփով, և դրա համար մեզ հարիսա չհասավ:
Երկաթե շերեփի պատմությունը ակտուալ է ցանկացած ժամանակաշրջանում, նաև այսօր։ Ցանկացած խնդրողի, լացողի շերեփները միշտ թղթից են լինելու...մնացածը շոուներ են....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել