Այսօր տեղի է ունեցել Ֆուտբոլային աշխարհի աղմկոտ և ոգևորիչ իրադարձություն՝ փորձառու հարձակվող Դիյոմերսի Մբոկանին պաշտոնապես միացավ «Նոա» ֆուտբոլային ակումբին առաջիկա խաղաշրջանի համար։ Հայտարարությունն արվել է այսօր ակումբի ղեկավարության և անձամբ խաղացողի կողմից՝ նշանավորելով կարևոր փուլ երկու կողմերի համար։

Հայտնի իր գերազանց գոլային հարվածներով և խաղադաշտում դինամիկ ներկայությամբ՝ Մբոկանին իր հարուստ փորձառությունն է ներդնելու ակումբում: Իր մեկ տասնամյակը գերազանցող կարիերայի ընթացքում Մբոկանին ցուցադրել է իր տաղանդը Եվրոպայի լավագույն լիգաներում և գերազանցությամբ ներկայացրել իր ազգային թիմը։ Ակնկալվում է, որ նրա միացումը ակումբին խթանելու է վերջինիս հարձակողական հնարավորություններն ու բարձրացնելու է ակումբի մրցունակությունը։  

«Նոա» ակումբի ղեկավարն արտահայտեց իր ոգևորությունը պայմանագրի ստորագրման կապակցությամբ՝ նշելով․ «Մենք ուրախ ենք մեր ընտանիքում ընդունել Մբոկանիին։ Նրա հաջողությունների հետագիծն ինքնին շատ խոսուն է, և մենք լիահույս ենք, որ Մբոկանիի փորձառություն ու առաջնորդությունը մեծապես կնպաստեն հաջողության հասնելու մեր ջանքերին այս խաղաշրջանի ընթացքում»։

Նույնքան ոգևորված լինելով իր կարիերայում այս նոր փուլի կապակցությամբ՝ Մբոկանին մեկնաբանեց․ «Նոա ակումբին միանալն ինձ համար մեծ մարտահարվեր է, և ես մեծ ուրախությամբ կներդնեմ իմ հմտությունները և փորձը ի շահ այս թիմի հավակնությունների, և  Ակադեմիայի։ Անհամբեր սպասում եմ իմ թիմակիցների հետ ամուր կապեր ստեղծելու և երկրպագուներին ուրախության նորանոր առիթներ պարգևելու հնարավորությանը։ Նաև ուրախ եմ նշել, որ մեծ ոգևորությամբ եմ ընտանիքիս հետ տեղափոխվել Հայաստան՝ այս հյուրընկալ երկիրը: Զգում եմ ինձ ինչպես տանը:»

«Նոա» ֆուտբոլային ակումբը հետևողականորեն կառուցում է իր՝ բարձր մակարդակի տաղանդներ պատրաստող և մարզաշխարհի ամենաբարձր մակարդակներում մրցող ակումբի համբավը։ Մբոկանիի հետ պայմանագրի ստորագրումն ընդգծում է ակումբի նվիրվածություն իր նպատակներին և գերազանց թիմ ձևավորելու վճռականությունը։

Ոգևորության աճին և խաղաշրջանի մոտենալուն զուգահեռ՝ «Նոա» ֆուտբոլային ակումբի և Դիյոմերսի Մբոկանիի երկրպագուները անհամբերությամբ սպասում են մեկնարկին՝ հուսալով ականատես լինել հաջողված և ուրախալի գործընկերության խաղադաշտում և դրանից դուրս։

 

ԶԼՄ հարցումների և ավելի մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք կապվել․

Տ․ Արեգնազ Հակոբյանի հետ

[email protected]

+37495030607

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել