Ալենը շարունակում է չարաշահել սոցկայքերի ընձեռած հնարավորությունները՝ դրանք իբր սեփական փիառին ծառայեցնելով: Մասնավորապես՝ «Սազում ա»-ից հետո Ալենը հիմա էլ դիմել է արհեստական բանականությանը՝ խնդրելով պատկերել իրեն: Բավական վառ պատկերներ ստանալուց հետո դրանք նա տեղադրել է ինստագրամյան իր էջում ու դրանով կիսվել:

Փաստրեն՝ Ալենն ինքն իրեն լրիվ Սուպերմենի տեղն է դրել՝ կոմիքսային իր պատկերները հանրայնացնելով: Ո՞րն է դրա իմաստը, ի՞նչ իմաստ կարող է լինել մի ողջ պետության օրենսդիր մարմնի նախագահի այս մանկամիտ արարքներում, Ալենն ինքն իրեն դեռ 10-12 տարեկա՞ն է զգում, թե՞ անտաղանդ փիառշիկներն են նրան խորհուրդ տվել՝ սեփական անձը մի փոքր այլ ռակուրսից ներկայացնել՝ կապկելով արևմտյան որոշ լիդերներին բնորոշ ձեռագիրը: Ճիշտ է՝գուցե Ալենի ինստագրամյան կյանքը խիստ մասնավոր բնույթ է կրում, սակայն պետք է հասկանալ, որ երբ որևէ մեկը զբաղեցնում է նման կարևորագույն պաշտոն, ապա նրա կյանքում անձնականի ու պաշտոնկանաի միջև գոյություն ունեցող սահմանները ջնջվում են:

Դեռ ինչ-որ տեղ գուցե հանդուրժելի կլիներ Ալենի լակոտությունները, եթե Արցախում չլիներ ներկայիս անբերահույս իրավիճակը: Մարդիկ սովամահ են լինում, գերեվարվում ու մեռնում են, այնինչ ալենները հեռու ափերում կայֆավատ են լինում այդ ընթացքում՝ ի ցույց դնելով սեփական անտարբերությունը:

Մնում է հասարակությունը հետևություններ անի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել