Ասուլիսում Նիկոլը 2018-ի իր վայ հայտարարություններից մեկն է հիշել ու կրկնել՝ հստակորեն հասկացնելով, թե ինչ է մեզ սպասվում: «Հայաստանն ունի պատմական ցիկլ. աշխարհաքաղաքական որոշակի իրավիճակի բերումով մենք ձեռք ենք բերում պետականություն՝ այդ պետությունը որպես նպատակ չունենալով… հետո աշխարհաքաղաքական իրադարձությունների ու տրամաբանությունների փոփոխության հետևանքով կորցնում ենք պետությունը»,-Հայաստանի անցյալի ու ապագայի վերաբերյալ իր մտորումներով է կիսվել Նիկոլը ներկաների հետ՝ խոստովանելով, որ մոտեցել է պետականության կորստի պահը:

Նիկոլը, որի առաքելությունը Երրորդ հանրապետության մայրամուտը կազմակերպելն է, իր կողմից օտարների հրահանգների հետևողական իրագործումն ու դրա հետևանքները որակել է որպես պատմական ցիկլ: Վաղը,երբ այլևս աշխարհի քաղաքական քարտեզից ջնջված կլինի Հայաստանը, Նիկոլը հայտարարելու է, որ ինքը մեղավոր չէ, որ իշխանությունը վերցրել է այն ժամանակ, երբ ավարտին էր մոտենում հայոց պետականության հերթական ցիկլը: Այսինքն՝ սեփական դավաճանությունը, Արցախը քեշ փողի դիմաց վաճառելը Նիկոլը հռչակում է որպես պատմական ցիկլ. ոչ թե ինքն է վարի տվել պետությունը, այլ՝ պատմական ցիկլը:

Մինչդեռ ակնհայտ է, որ պատմական ցիկլի մասին Նիկոլի թեորիան կեղծիք է. այն ոչ մի կապ չունի Նիկոլի անձնական ընտրության ու այդ ընտրության հետևանք դարձած կործանարար պրոցեսների հետ, քանի որ այն, ինչ մեզ հետ հիմա կատարվում է Նիկոլի կարճատեսութան, սնափառության ու կատարյալ տխմարության հետևանք է, ու չկա այստեղ ոչ մի բնական կամ պատմական օրինաչափություն. հայրնեիքի դավաճանություն է տեղի ուենցել, և դա չի քննարկվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել