«Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցներն ավելորդ անգամ բացահայտել են, թե Գռզոյի խնամի Ծառուկյանը, որ հանրությանը շարունակաբար ինքնամատուցվում է՝ մի նոր Մանթաշով, ինչ կարգի արարած է:

Մասնավորապես՝ խոստանալով էապես բարձրացնել գործարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ Ծառուկյանը «իտոգում» սեփական խոսքը գետնով է տվել. աշխատակիկցները ստացել են աշխատավարձերն ու բացահայտել, որ բարձրացումը խիստ աննշան է եղել՝ հերթափոխը 400-500 դրամ: Ինչպես գործարանի աշխատակիցներից մեկն է ԶԼՄ-ներից մեկին ասել, մե՛ծն Ծառուկյան, մենք աշխատում ենք, որ դու 10 միլիոն դրամանոց ամանների մեջ հաց ուտես…

Անբարոյականի տղու քֆուր կերած ու սեփական խոսքից թռած Ծառուկյանը հերթական անգամ, փաստորեն, ապացուցել է, որ ինքը ոչնչով չի տարբերվում իր վայ խնամուց՝ Գռզո ապիից, որ յուր միլիարդները ա՛յ հենց նման մեթոդներով է կուտակել ու հիմա «ինտելեկտուալ» դարձել՝ ակնոցներն աչքերին քաշելով:

Բայց Գռզոյի ու Ծառուկյանի միջև մի տարբերություն էլ կա. եթե Գռզոն ինքն իրեն շատ չի ռեկլամում, ապա Ծառուկյանը իր ունեցվածքի մի մասը ինքնագովազդի վրա է ծախսում՝ ստեղծելու այնպիսի հանրային իմիջ, որն իրականությանը ընդհանրապես չի համապատասխանում: Այդպիսով՝ նա ջանում է իր համար հանրային հենարան իբր ստեղծել, որ իշխանություններն իրեն դիպչելուց առաջ մի քիչ երկար մտածեն ու վախենան հանրային կարծիքից, մինչդեռ նմանօինակ կենցաղային, բայց խիստ իրական դրվագները զրոյին են հավասարեցնում Ծառուկյանի ֆեյքերի ու փիառշիկների օրնիբուն աշխատանքը՝ շեֆին ոչ բարենպաստ ռակուրսից ներկայացնելով:

10 միլիոնանոց ամաններում ուտես թալանածդ, թե՝10000 դրամանոց, մեկ է՝ չորս տախտռակից բացի հետդ բան չես տանելու…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել