Armsport.am-ը գրում է.

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտարարել է, որ Ռոմելու Լուկակուն ակումբ կվերադառնա հուլիսի 11-ին կամ 12-ին։ Սակայն ինքը՝ բելգիացին, այս պահին չի պատրաստվում ժամանել։

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, ֆուտբոլիստը նախ ցանկանում է իմանալ, թե արդյոք առաջընթաց է գրանցվել իր «Ինտեր» տեղափոխության հարցում :

Հաղորդվում էր, որ միլանյան ակումբ տեղափոխվելով նա աշխատավարձի մեծ կրճատման է գնում։

2022/23 մրցաշրջանում 30-ամյա Լուկակուն վարձավճարով հանդես է եկել «Ինտերում»։ Նա անցկացրել է 37 հանդիպում, դարձել 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել