Ինչպես գրում է timesofisrael.com-ը, ամենամեծ ցույցը` ի համերաշխություն Էշեդի և ընդդեմ իշխանական կոալիցիայի, տեղի է ունեցել Թել Ավիվի Այալոն մայրուղում, որտեղ ոստիկանությունը բախվել է երթևեկությունը փակող և ճանապարհին կրակ վառող ցուցարարների հետ:
Ճանապարհն արգելափակվել է մի քանի ժամով, մինչ ոստիկանությունը ուժ է կիրառել կեսգիշերից հետո ցուցարարներին ցրելու համար: Ոստիկանությունը հեծյալ սպաներ և ջրցան մեքենաներ է տեղակայել մայրուղին մաքրելու համար: Նրանք մի քանի ժամ պայքարել են կարգուկանոնը վերականգնելու համար:
Չորեքշաբթի կեսգիշերից հետո ոստիկանությունը հայտնել է, որ Այալոն մայրուղին ազատել է ցուցարարների մեծ մասից և ձերբակալել 15 մարդու:
Ավելի վաղ ցուցարարները հավաքվել էին Երուսաղեմի Ազզա փողոցում Նեթանյահուի պաշտոնական նստավայրի մոտ՝ բախվելով ոստիկանների հետ: Ուշ գիշեր ցուցարարները կրկին շարժվել են դեպի վարչապետի տուն։
Հիշեցնենք, որ գարնանն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ մինչև ամառ կասեցնում է դատական բարեփոխումները, որոնց նախաձեռնումը հանգեցրել է զանգվածային բողոքի ցույցերի և բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների:






Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



