Ըստ ինձ հասած լուրերի, Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հապճեպ այցը ԱՄՆ-ը կապված է թուրք-ադրբեջանական տանդեմի խնդրանքով Արցախի պաշտպանության բանակը լուծարելու հրատապ անհրաժեշտության հետ։
Արևմուտքի ճնշման ներքո Երևանը փորձելու է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին համոզել ՊԲ-ին տարանջատել պետական համակարգից և, որ ամենակարևորն է, նրան զրկել զենքից, ասեմ ավելին, այդ քայլի դիմաց կյանքի և անվտանգության երաշխիքներ են հնչում Արցախի ղեկավարության համար, որն այս պահին վախենում է ժողովրդական վրդովմունքից և նույնիսկ ընդվզումից, եթե բանակը վերացվի։
Ամերիկայում կոնկրետ քայլեր են քննարկվում այս գաղափարի իրականացման համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել