Անդոնի հանձնաժողովում Նիկոլի փչած ստերին է անդրադարձել ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը՝ լույս սփռելով Նիկոլի կողմից տարածվող ստերի վրա: Վստահեցրել է, որ իշխանափոխությունից հետո նոր իշխանություններին հայտնել է՝ 8 մլրդ դոլար է պետք՝ բանակը լիարժեքորեն զինելու համար: Նա նաև արձանագրել է՝ պատերազմի ժամանակ մատակարարումների հարցում արձանագրված լրջագույն թերացումները հետևանք են եղել թույլ դիվանագիտական աշխատանքի: «Անպատասխանատու մոտեցման հետևանքով ձախողվեց մարտական գործողություններին մասնավոր ռազմական կազմակերպությունների և այլ երկրներից կամավորականների մասնակցելու նախաձեռնությունը: Ընդ որում՝ սկզբնական շրջանում խոչնդոտներ էին առաջանում ֆինանսական միջոցների հատկացման առումով, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին ՀՀ օրենքի ընդունումով վերջնականապես տապալվեց բավականին մեծ թվով կամավորականների` պատերազմին ներգրավելու գործընթացը»,-մասնավորապես՝ ասել է Գասպարյանն իր տարածած ծավալուն հայտարարությունում:

Գասպարյանի վերոհիշյալ փաստարկները լիարժեքորեն բավարար են՝ Նիկոլին հիմնավոր «պրեդյավկա» անելու ամար: Գասպարյանի հայտարարությունից հասակցվում է հետևյալը՝ առաջին՝ իշխանությունը վերնցնելուն պես Նիկոլը տեղեկացվել է այն մասին, որ բանակը պատրաստ չէ տոտալ պատերազմի, քանի որ միլիարդավոր դոլարներ են հարկավոր՝ այն տոտալ պատերազմի համար նախապատրաստելու, երկրորդ՝ ոչինչ չի արվել՝ պատերազմի ընթացքում բանակին անհրաժեշտ մատակարարումներն ապահովելու համար այն դեպքում, երբ մի շարք երկրներ, ասենք նույն Հնդկաստանը, առաջարկել են իրենց օգնությունը, բայց մնացել անտեսված, երրորդ՝ ՔՊ-ն փաստացի դավադրություն է կազմակերպել հայոց բանակի դեմ՝ արգելելով ներգրավել վարձկանների մի դեպքում, երբ հայտնի է, թե ինչպիսի ներգրավվածություն են ունեցել վարձկաններն ու տեռորիստներն ադրբեջանական բանակում:

Նիկոլը, Անդոնի հանձնաժողովում կլորացնելով աչքերը, չի դադարում հայտարարել, թե իբր ինքն արել է իր կողմից ամեն ինչ՝ երաշխավորելու հայոց բանակի հաղթանակը, և այդ զինվորականներն են, որ լիարժեքորեն չեն կարողացել արդարացնել ակնկալիքները: Հիմա Նիկոլն ունի՞ Գասպարյանի հայտարարության պատասխանը՝ հայտարարություն, որի ամեն մի կետը շատ հեշտ ստուգելի են և բնավ չի սահմանափակվում վերոգրյալով:

Նա չունի ու չի էլ կարող ունենալ ոչ մի հակափաստարկ, քանի որ ամեն ինչ տեղի է ունեցել, ինպես ասում են, ապաշքյարա: Բայց Նիկոլը նախընտրում է բացահայտ փաստերը մեկնաբանելու փոխարեն Անդոնի հանձնաժողովում զբաղվել կապիկությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել