Հայաստանում խոսքի ազատությունն արգելված է, մարդն իրավունք չունի ազատ արտահայտվելու, քանի որ դրա համար նրան կարող են ազատազրկել:
Քննչական կոմիտեի կողմից հրապարակած ձայնագրության մեջ Արմեն Աշոտյանի ձայնը չկա. կա ինչ-որ մարդկանց խոսակցություն:
Այսինքն, փաստացի այդ մարդիկ յուրաքանչյուրի մասին կարող են խոսել և այդ մարդկանց էլ մեղավորի պիտակ կպցնել:
Նիկոլի ղեկավարած Հայաստանն ու ժողովրդավարությունն այնքան կապ ունեն իրար հետ, որքան Նիկոլն ու հայրենասիրությունը:
Հայրենասերն Աշոտ Նավասարդյանն է, ով իր գաղափարների տարածման համար 3 անգամ կալանավորվել է: Կալանավայրերում անց է կացրել շուրջ 12 տարի, այդ թվում` 7 տարի բանտային և հատուկ ռեժիմի պայմաններում:
Հայրենասերն Անդրանիկ Մարգարյանն է, ով խորհրդային վարչակազմի դեմ պայքարելու համար ձերբակալվել ու դատապարտվել է երկամյա բանտարկության:
Հայրենասերը Ռազմիկ Զոհրաբյանն է, ով դատապարտվել է 10 տարվա ազատազրկման` հակասովետական ագիտացիայի և պրոպագանդայի համար նախատեսված հոդվածով:
Հայրենասերը Սերժ Սարգսյանն ու Վազգեն Սարգսյանն են, ովքեր տարիներ շարունակ պայքարելով թուրքերի դեմ` ազատագրել են Արցախը, ծնկի են բերել թուրքին, հզորացրել են հայկական բանակն ու ապահովել մեր հայրենիքի անվտանգությունը:
Աշոտյան Արմենն այդ արժեքների կրողն է:
Հանրապետականը թուրքից չի վախեցել, սովետական բանտերից չի վախեցել. չենք վախենում նաև հիմա, քանի որ, ինչպես ասում էր Վազգեն Սարգսյանը` «Իրականում ամեն բան նույնն է․ թուրքը նույն թուրքն է, մենք էլ նույն մենք ենք»:
Պայքարը հանուն ազատ, խաղաղ և անվտանգ Հայաստանի և Արցախի` շարունակվելու է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել