Թուրքի վասալ բռնապետի ամբողջ ներքին կալանաւորումների եւ արտաքին յարձակումների բեմադրութիւնը մի քանի նպատակների միտում ունի.
1. Արցախում բռնի հաստատել ադրբեջանական իշխանութիւն։
2. Հայաստանի բանակը վերջնականապէս քայքայել եւ դարձնել ազգային ոստիկանութեան նման մի բան, որը միայն կը ծառայի ներկայ դաւաճան բռնապետին։
3. Էրդողանի իսկ խոստովանութեամբ Իրանին ներքաշել պատերազմի մէջ եւ արեւմտեան զինակցութեամբ բզկտել Իրանը, կամ Ռուսաստանի համար անպայման բացել երկրորդ ճակատ։
4. Սփիւռքը վերջնականապէս կտրել հայրենիքից։ Զինանշան, օրհներգ, թերեւս նաեւ դրօշ փոխել, որի համար ոգի ի բռին աշխատում է ներկայ բռնապետական թրքամոլ ռեժիմը։
5. Հայաստանում պահել միայն ռեժիմի հպատակ, ուտող-սպառող, թմրամոլութեամբ զբաղուող "քաղաքականութեամբ չզբաղուողների" հաճոյասէր, պատմութիւն ուրացող ստրուկ հասարակութիւն, որը կը դառնայ խաղալիք Թուրքիայի ձեռքում եւ ժամանակի ընթացքում հայերից դատարկ "նախիջեւան"։
6. Մայր Եկեղեցու սուրբ դերը այնքան պակասեցնել եւ ոչնչացնել որ դառնայ փոքրամասնութիւն, եւ տեղի տայ խորթ աղանդների կամ կրօնների։
Այս բոլորը որ միայն պահուի իշխանութեան ազգաքանդ ու հայրենաքանդ աթոռները։
Իսկ թէ ի՞նչ կը լինի ձեր հետ Երեւանում ապրող ժողովուրդ, նայէք Արցախին այսօր։ Ինչ որ նրանք ապրում են այսօր, դա կը լինի ձեր մօտիկ ապագան, եթէ շարունակէք տներում ծուարել, ռեստորան խաղացնել, աւտոներով ման գալ եւ "նախկին-նախկին" հոլովել։
Խնդիրը լուրջ է քանի որ դուք ազգ եւ ընդդիմութիւն լուրջ չէք, օրհասական այս պահին։
Եւ ինչ էլ որ ստորագրէք թուրքին հետ, վստահ իմացէք որ էլի պատերազմ ստանալու էք, այնպէս որ լաւ կը լինի որ "հանգիստ ապրելու" "ապագայ կա" մահացու ցնորքը վերջնականապէս մոռանաք։ Պատերազմը միշտ չէ որ մահ է բերում, պատերազմը հայրենիքի պայքարն է կեանքի համար եթէ ամբողջ ազգը միաւորուի այդ կեանքի համար, ՆՈՐ իշխանութեամբ։
Մինչեւ օրս մի քար իսկ չշպրտուեց... Ժամն է համազգային միաւորման։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել