Gen.To շոուն իր տեսակով հասարակ ռեմբրենդինգի միջոցառում չէր, որտեղ մարդիկ տեղեկատվություն են ստանում սովորական սլայդերի միջոցով, այն վերածվել էր իրական ուլտրա ներկայացման, ինչը բազմաթիվ տաղանդավոր թիմերի աշխատանքի արդյունք էր:
Լուսային ու ձայնային էֆեկտներով ծրագիրն ուներ նաև հոլոգրաֆիկ շոու, որը  բացառիկ էր Հայաստանում: Օդում ակրոբատներն էին, իսկ գետնի վրա դերասանները, սա իր տեսակով առաջին, բացառիկ շոու-ծրագիր էր, որը իրականում ռեբրենդինգի միջոցառում էր։

Տիեզերական շոուին ներկա էին բազմաթիվ հայտնի դեմքեր թե՛  շոուբիզնեսից, թե՛ սպորտի աշխարհից:

Յուրահատուկ շոու ծրագիրը բաց չէին թողել շոուբիզնեսից բազմաթիվ հայտնի դեմքեր, որոնցից դերասան Աղաս Մանուկյանը, ով մասնագիտոթյամբ նաև ֆուտբոլիստ է կիսվեց իր տպավորություններով. «Ես նման յուրահատուկ միջոցառում չեմ հիշում, թե որտեղ եմ տեսել: GenTo-ի արդյունքում մենք հասկացանք, որ Հայաստանում կան կազմակերպություններ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում անգամ ռեմբրեդնիգի հարցում նման բացառիկ շոու կազմակերպելու համար: 

Ես ֆուտբոլիստ եմ, ու մեծ հետաքրքրություն ունեմ ֆուտբոլի հանդեպ, դա իմ տարերքն է, և ՏոտոԳեյմինգը Հայաստանում միակ առաջատար կազմակերպությունն է, որը մոտիվացնում է ավելի շատ սիրել սպորտը, քո սպորտը և տեղեկացված լինել այդ աշխարհից»:

Դերասան Գոռ Հակոբյանը գովելի համարեց որակական նման բարձր միջոցառման կազմակերպումը. «Բրավո կազմակերպիչներին, որովեհտև հազարից մեկ միջոցառում է այսպես ստացվում:
Շնորհավորում եմ ՏոտոԳեյմինգին ռեմբրենդի առումով ու մաղթում եմ նորանոր վերելքներ:
ՏոտոԳեյմինգի ներդրումը սպորտի ոլորտում չափազանց մեծ է»:

«Արարատի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանը, խոսելով ՏոտոԳեյմինգի դերի մասին, պատմեց՝ երկար տարիներ հայկական սպորտին սատարող ընկերությունը մոտիվացնում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանողներին էլ ավելի մեծ ուժով ու եռանդով ներգրավվել ուսման մեջ և հետագայում ներդրում ունենալ մարզական աշխարհում՝ տալով նրանց կրթաթոշակներ:

«Արդեն երկու տարի է իրականացնում ենք նաև «Ուժը սեռ չունի» արշավը՝ մեծարելով մեր կին մարզիկներին: Գաղտնիք չէ, որ սպորում ֆինանսական կողմը շատ կարևոր է, ինչի հարցում օգնում է ՏոտոԳեյմինը, ինչպես նաև շատերը սիրում ու տեղեկանում են սպորտից հենց ՏոտոԳեյմինգի շնորհիվ:Հույս ունեմ մեր համագործացկությունը կշարունակվի:
Այսօր էլ տեսնում ենք, թե հայկական սպորտում շատ կարևոր որքան դեմքեր կան այստեղ»,- հավելեց Մանոյանը:

Ծանրամարտիկ Գրետա Վարդանյանի և ՏոտոԳեյմգի համագործակցությունը սկսկվել է անցած տարի, երբ մարզիկը Աշխարհի Գավաթի առաջնությունից Հայաստան բերեց ոսկե մեդալ:

«Իրենք տեսնելով դա՝ գանահատեցին: Շատ ուրախ եմ, որ նման ընկերություններ կան, որոնք գնահատում են հայ մարզիկների չարչարանքը: Մենք դրանից ավելի ոգեշնչվում ու պարտավորվում ենք՝ փորձելով յուրաքնաչյուր մրցման ցուցաբերել ավելի բարձր արդյունք»,-ասաց ծանրամարտիկը:

 Չեմպիոնական որոշում էր գնալ նման դժվար քայլի ու պսակել մտահղացումը հաջողությամբ:
GenTo.-ն իր տեսակով նոր սերնդի միջոցառում էր անցյալի հաջողությունների և նոր սկզբի մասին:

Տիեզերական շոուի մասին առավել լավ պատեկրացում կարող եք կազմել Gen.To միջոցառման լուսանկարների շնորհիվ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել