Tert.am-ը գրում է.

Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերի լիազոր ներկայացուցչին ուրբաթ օրն ենք ընդունել, բանակցություններն ավարտական փուլում են, խնդիր ունենք վերաբնակեցման ծրագրին բնակիչների 100 տոկոս համաձայնության և մասնակցությանն հետ կապված։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին քաղաքապետարանում գործակարգավարական հերթական նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը՝ հավելելով, որ վերջնական առաջարկվել է քննարկումը կշարունակել միայն բնակիչների 100 տոկոս համաձայնության դեպքում։

Այս հայտարարությանն ի պատասխան Երևան փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը խնդրեց նախապատրաստել գերակա շահի մասին որոշման նախագիծ՝ ընդգծելով, որ ամբողջ շենքի բնակիչները չպետք է պատանդ մնան մեկ-երկու բնակչի ձեռքում․

«Ունենանք գերակա շահի մասին զուգահեռ որոշում, որ չստացվի այնպես՝ շենքի 90 տոկոսը համաձայն է, մեկը կամ երկուսը ոչ խելամիտ պահանջներ են ներկայացնում և շարունակում են բոլորին պատանդ պահել այդ 4-րդ կարգի վթարային շենքերում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել