Հորդանանում կայացել է միապետի ավագ որդու՝ թագաժառանգ Հուսեինի և նրա սիրելիի՝ Ռավջայի ճոխ հարսանեկան արարողությունը, որին ներկա են եղել աշխարհի տարբեր թագավորական տների, արիստոկրատիայի ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ հայտնիներ:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 28-ամյա թագաժառանգի ու նրա 29-ամյա կնոջ հարսանեկան արարողության կապակցությամբ բողոցներում հավաքվել են հազարավոր մարդիկ՝ ծածանելով Հորդանանի դրոշները:
Ռաջվան կրել է հեղինակավոր լիբանանցի դիզայներ Էլի Սաաբի ստեղծած հարսանեկան զգեստը, որը համադրել է ադամանդյա թագով ու երկար քողով:
Հարսնացուն Զահրան պալատ է ժամանել 1968 թվականի Rolls-Royce Phantom V-ով, որը պատրաստվել էր արքայազնի հանգուցյալ տատիկի պատվերով: Թագաժառանգը ժամանել է ավելի վաղ՝ հանդիսավոր զինվորական համազգեստով։
Միջոցառման ժամանակ տպավորիչ է եղել յոթհարկանի տորթը սրով կտրելու արարողությունը:
Արարողությունից հետո նորապսակները դուրս են եկել Range Rover-ով՝ մոտոցիկլետների և զինվորական պահակախմբի ուղեկցությամբ:
Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը և թագուհի Ռանիան հպարտորեն հետևել են միջոցառման ընթացքին:
Նշվում է, որ միջոցառման ներկաների թվում էին Ուելսի արքայազնն ու արքայադուստրը, ինչպես նաև արքայադուստր Բեատրիսը, Նիդեռլանդների, Լիխտենշտեյնի և Շվեդիայի թագավորական ընտանիքների ներկայացուցիչները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել