Նախաքննական մարմինն ավարտել ու դատարան է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի և զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի քրեական գործը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գայանե Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

«Ուրբաթ օրվա դրությամբ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել Է ՀՀ դատախազության համապատասխան դատավարական ղեկավարումն իրականացնող դատախազին։
Մեր ունեցած տեղեկության համաձայն՝ այսօր գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան», - ասաց փաստաբանը՝ հավելելով, որ դեռևս հայտնի չէ, թե ով է դատավորը։

Նրա խոսքով՝ նախաքննությունը տևել է բավական կարճ․

«Աննախադեպ, կարելի է ասել, նախանձելի հետևողականությամբ նախաքննությունն ավարտվել է և այլևս գործը դատարանի տիրույթում է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել