Սյամոն էր շնորհավորել Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնի առթիվ՝ փորձելով ինքն իրեն ներկայացնել ասենք մի նոր Դանիել Բեկ-Փիրումյան: «Այսօր, երբ հայկական երկրորդ հանրապետությունը՝ Արցախը, ոչ պակաս շրջադարձային օրեր է ապրում, չպիտի սոսկ կառչել պատմությունից, այլ պատմական գիտակցությամբ հաղթահարել ինքներս մեզ և սերունդներին ժառանգել անվտանգ ու կայուն զարգացող հայրենիք»,-մասնավորապես՝ գրել է Սյամոն իր ուղերձում:

Շնորհավորել կամ սրտաճմլիկ խոսքեր կարող են ասել բոլորը, սակայն խոսքերի արժեքը չափվում է միայն մեկ բանով՝ դրանց հեղինակի ով լինելով: Հիմա պատմական գիտակցությամբ ինքներս մեզ հաղթահարելու կոչ է հղում մի մարդ, որն իր հարցազրույցներում ժպտացող դեմքով պատրաստակամություն է հայտնում՝ Արցախի հանքերի «բերքուբարիքը» կիսելու Իլհամի հետ՝ փորձելով համոզել, թե եթե նույնիսկ ստացվի այնպես, որ Արցախը մարի, դառնա Ղաաբաղի տնտեսական գոտի, անհանգստանալու բան չի լինի, քանզի Սյամոն արցախցիներին տեր կլինի, թուրքերի հետ այնպես կբանակցի, որ Արցախը կծաղկի: Բա մայիսի 28-ի խորհուրդը հասկացողը, Սարդարապատի ու Բաշ-Ապարանի տեղն իմացողը Նիկոլի դեսպանը կլինի՞:

Սյամոն նման օրերին պետք է ոչ թե ուղերձներ հղի, այլ՝ մտնի ծակն ու քիթը չխոթի. 44-օրյայում թուրքի հաղթանակի առհավատչյա հանդիսացողն ի՞նչ կապ ունի մայիսի 28-ի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել