
Աղազարյան Հովիկի պահվածքը լրիվ մեկնաբանելի է: Քանի որ բոլոր ՔՊ-ականները շատ լավ հասկանում են, թե ում վրա է հենված իրենց իշխանությունը, ուստի իրենց անձնական պարտքն են համարում՝ քծնել բոլոր նրանց, որոնց պահվածքից է կախված իրենց իշխանության հարատևությունը: Օրինակ՝ նույն Աղազարյան Հովիկը շատ լավ գիտի, որ Նիկոլի աթոռը կանգուն է մնում հնազանդ դատավարների ու կամազուրկ ոստիկանների շնորհիվ, ուստի՝ բացի այն, որ քննիչների աշխատավարձերն են փորձում գրեթե 100%-ով բարձրացնել՝ ասենք սկսնակ քննիչների աշխատավարձերը հասցնելով 570000 դրամի, ձեռքի հետ էլ հովիկաղազարյանները իրենց սրտի դատավորների պատիվն են ջանում բարձր պահել, որ նրանք էլ ուրախությամբ կատարեն Նիկոլի հրահանգներն ու դիմեն ապօրինությունների հատկապես մի փուլում, երբ դրանց կարիքը շատ է զգացվում:
Ես՝ քեզ, դու՝ ինձ սկզբունով են մարդիկ առաջնորդվում ու միմյանց փոխլրացնում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1754
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել