Հիմք ընդունելով մեր իրավապաշտպանների որոշումը՝ առ այն է, որ հերոսածին Գայանեի պաշտպանության իրավական գործիքակազմը սպառված է, «Որդիների Կանչ» ՀԿ-ն ևս որոշում է կայացրել կասեցնել պայքարի այս ձևը և դադարեցնել մեր նստացույցը…
Շնորհակալ ենք մեր կողմից շատ հարգելի և վստահված փաստաբաններ՝ Վահան Հովհաննիսյանին և Ռուբեն Մելիքյանին։
Տիկին Գայանեի պաշտպանությունը շարունակող մյուս փաստաբաններին ի սրտե մաղթում ենք հաջողություն։
Հայրենակիցնե’ր, Ձեզ ևս անչափ շնորհակալ ենք ամեն-ամեն ինչի համար։
Մեր պայքարը սրանով չի ավարտվում
Պայքարի ձևն է փոխվում: Հետագա մեր անելիքների մասին կտեղեկացնենք շուտով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել