Երբ երեկ հերթական անգամ ադրբեջանական թեզերը հարյուր տոկոս կրկնելով՝ դավաճանական հայտարարություններ էին հնչում, այսօր խորհրդարանի քննարկման օրակարգի մեջ է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին կետը։

Այս մասին ԱԺ ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը․

«Պարզ հայերենով ասած՝ դա քննիչների աշխատավարձը բարձրացնելու մասին է։ Երբ հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորականների աշխատավարձ բարձրացնելը  ատեստացիայով է և զինվորական շուրջ 3000 հարց պետք է անգիր անի, որ աշխատավարձը բարձրանա, քննիչների աշխատավարձը այսպես են ուզում բարձրացնել։

Չեմ ուզում վիրավորել այն ազնիվ քննիչներին, որոնք ճկռում են քրեական գործերի տակ, բայց անցնող տարիներին շատ հաճախ առնչվելով քննիչների հետ, ասում ենք՝ արա էս ինչ եք անում, հերիք է Նիկոլի հանձնարարականով կեղծ քրեական գործեր հարուցեք, ասում են՝ դե տուն ենք պահում, հիմա տուն պահելու համար աշխատավարձը մի քիչ էլ են բարձրացնում։

Այդ տուն պահող քննիչները Արցախյան առաջաին ազատամարտի, քառօրյայի մասնակից Գեորգի Արիստակեսյանի նկատմամաբ քրեական գործ են հարուցել, վերջերս են արդարացվել, այդ տուն պահող քննիչները Նիկոլի հանձարարականով  Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցեցին, դատարանով արդարացվեց, այդ տուն պահողները մի քանի օր առաջ  հերոսածին մայր, Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, սրիկայաբար  մեղադրանք առաջադրելով  կալանքի տակ պահեցին։

Այդ տուն պահողները, որ այսօր աշխատավարձ բարձրացնելու ակնկալիք ունեն, թող իմանան՝ այս իշխանության քայլերի արդյունքում, վաղը թուրքի տուն են պահելու, բայց հավաքարարի տեսքով»,- ասաց Մանուկյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել