ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու պատգամավոր Արմեն Խաչատրյանը մայիսի 19-ին հանդիպել են ճանաչողական այցով խորհրդարանում գտնվող ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակներ եւ Վերիշեն բնակավայրերի դպրոցների սաների ու ուսուցիչների հետ:
Հարցուպատասխանի ձեւաչափում աշակերտները բարձրացրել են մեր երկրի արտաքին ու ներքին քաղաքական օրակարգին, սահմանային անվտանգությանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, խաղաղությանը միտված քայլերին, տնտեսական ու կրթական բարեփոխումներին վերաբերող եւ այլ հարցեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել