Հարցին՝ Թուրքիայից հնչող ագրեսիվ գնահատակններին ինչպե՞ս է վերաբերվում, զգո՞ւմ է վտանգ դրանցից, թե՞ ոչ, թուրքերի ՔՊ-ական ագենտներից Կարապետյան Մարիշը համոզմունք է հայտնել, որ թուրքական պետական գործիչների շուրթերից մեր հասցեին հնչող սպառնալիքներն ու կոշտ հայտարարությունները մեզ չպետք է թևաթափ անեն. Հայաստանը պետք է շարունակի իր հարևան Թուրքիայի հետ կառուցողական երկխոսությունը՝ հարաբերությունների հաստատման և սահմանի բացման շուրջ, պետք է շարունակի այդ ուղղությամբ ջանքեր գործադրել: Այս կոնտեքստում Մարիշը, մասնավորապես, գովաբանել է Սիմոնյան Ալենի ջանքերը՝ հարթելու իրավիճակը. ծանոթացել է Ալենի ու Թուրքիայի խորհրդարանի ղեկավարի միջև տեղի ունցած բանակցություններին ու դրանցով ներշնչվել:

Մարիշը, իհարկե, այլ բան չէր էլ կարող ասել. բա թուրքերը հո ձրի տեղը չե՞ն սրան ու սրա նմաններին պատգամավոր շինել: Բայց ամենաուշագրավը Մարիշի՝ Սիմոնյան Ալենին ուղղված գովեստն է ստացվել: Ալենը, ըստ երևույթին, իր թուրք պաշտոնակցին խոստացել է ամեն ինչ անել, որ այլևս Չավուշօղլուի տրամադրությունը չընկնի: Երևի վստահեցրել է, որ եթե Անկարայում իրենց հայաստանյան ագենտուրայի վրա շատ չջղայնանան ու չպատժեն, շուտով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը կփակեն՝ բավարարվելով ասենք Ցեղասպանության զոհերի հիշատակը հավեժացնող մի հուշարձան կանգնեցնելով: Սա միանգամայն իրական է թվում, քանի որ կան հստակ տեղեկություներ, որ Ծիծեռնակաբերդը պատրաստվում են փակել. վերանորոգելու են:

Ա՛յ սա են սրանք, որ քանի դեռ Հայաստանի վերջը չեն տվել, չեն գնալու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել