Armsport.am-ը գրում է.

«Ալ-Հիլալի» գլխավոր մարզիչ Ռամոն Դիասը պատասխանել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր տեղափոխության մասին հարցին։

«Այժմ մենք կենտրոնացած ենք խաղի վրա, մեզ գավաթի եզրափակիչն է սպասում։ Եզրափակչից հետո կտեսնենք, թե ինչ կլինի հետո»,- Դիասի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին պաշտոնական առաջարկ է ստացել սաուդյան ակումբից։ Արգենտինացին մայիսին այցելել էր Սաուդյան Արաբիա։

Ենթադրվում է, որ Մեսսին ամռանը կհեռանա փարիզյան ակումբից և Սաուդյան Արաբիայում կարող է ռեկորդային պայմանագիր ստանալ՝ մոտ 400 մլն դոլար աշխատավարձով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել