Անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ չի ընդունել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին, որոնք արդեն քանի անգամ ակցիա են իրականացնում ՔԿ-ի դիմաց՝ Քյարամյան Արգիշտիկը խիստ անհեթեթ պատասխան է տվել՝ չիմանալով՝ ինչպես «կռուտիտ» լինել: «Իրավական մակարդակում երևի 4-5 հանդիպում է եղել, բոլոր հարցերին պատասխանել ենք: Ուղղակի խնդիրը իրավական չէր»,-ասել է նա՝ պնդելով՝ քաղաքական էր: Նա միաժաանակ սրտնեղել է, որ ծնողներն իբր երբեմն իրավական դաշտից դուրս են գալիս, վիրավորում են նախաքննական մարմնին:

Իրականում եթե ծնողները ստացած լինեին իրենց հուզող հարցերի պատասխանները, ապա նրանցից ոչ մեկը բողոքի ակցիաներ չէր կազմակերպի: Եթե սգավոր մայրը կամ հայրը գնում է նման քայլի, ապա գնում է բացառապես անճարությունից ու հուսահատությունից, այն առհամարհանքից, որին արժանացնում է նրան հայակեր իշխանությունը: Ծնողները, անկախ ակցիաների մասշտաբներից, երբեք քաղաքական հարց չեն բարձրացրել, իսկ եթե նման խոսակցություններ կամ հայտարարություններ հնչել էլ են, ապա դա տեղի է ունեցել բացառապես ի պատասխան առհամարհանքի ու անտարբերության:

Պատճառը, որն ընկած է Արգիշտիկի վարքագծի հիմքում, միանգամայն բացատրելի է. նրանք չունեն ոչ մի պատասխան, չունեն իրենց արարքների հետևանքների համար արդարացում, չունեն հետևողականություն՝ հետամուտ լինելու գերիների ու անհետ կորածների ճակատագրերին: Հո չե՞ն գնալու՝ Իլհամից մեր գիրներին պահանջելու. գիտեն՝ ինչ կանի իրենց Իլհամը նույն պահին: Ուստի մնում է թեման ցրելու տարբերակը, ինչն էլ անում է Արգիշտիկը՝անցնելով գրված ու չգրված բարոյական նորմերի սահմանգիծը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել