Իսկ ով է կասկածում թուրքի «մեկ հայ, այն էլ թանգարանում» ֆաշիստական, մարդատյաց լոզունգին։
Կասկածողները թող սպասեն յաթաղանի ծայրին, իսկ չկասկածողները դուրս գան փողոց, պայքարելու իրենց կյանքի գոյության իրավունքի և Հայրենիք ունենալու համար։
ալիևը պարզ տեքստով ասում է, որ շուտով Հայաստանի իշխանությունը կհայտարարի «Ղարաբաղը ադրբեջան է», իսկ այս հայի ամոթն էլ վերահաստատում է, ասելով, որ գնալու է դրան։ Այս օրերին Վաշինգթոնում ստեղծվել է Հայաստանի և Արցախի ոչնչացման ճանապարհային քարտեզն ու մոդերատորների ցանկը, և հավաքական թուրքը ալիև-նիկոլ-էրդողան եռյակը, սրտատրոփ սպասում է վերջնական փուլին` ստորագրմանը։ Փաստաթուղթը վերաձևակերպվել է «հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անվան։
Սա մի բարաթ է, որով թուրքը հնարավորություն է ստանում այս տարածաշրջանում անել այն, ինչ կկամենա։
Իսկ հավաքական Հայն էլ պետք է ի՜ր ընտրությունը կատարի, հնազանդվել և մորթվել, կամ, պայքարել, մաքառել հանուն արդարության, հանուն փրկության, հանուն անվտանգության։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել