Արկադի Դումիկյանը այսօր համարվում է հայկական շոուբիզնեսի ամենասիրված և պահանջված արտիստներից մեկը։ Նրա տեսահոլովակների դիտումները միայն YouTube-ում հասնում են 509 միլիոնի, ինչը իսկապես բարձր ցուցանիշ է հայ երգիչների շրջանում։

Այն, որ յուրաքանչյուր հաջողակ արտիստի հետևում կանգնած է պրոֆեսիոնալ և իր գործը իմացող պրոդյուսեր գաղտնիք չէ։ Արկադի Դումիկյանի պրոդյուսերը DJ Լևոնն է, նույն ինքը՝ Լևոն Չախոյանը։

Չնայած նրան, որ Լևոնը Բելգիայում ստացել է տնտեսագիտական կրթություն, այնուամենայնիվ հաղթել է երաժշտության հանդեպ սերը՝ նրան դարձնելով իր ոլորտի լավագույն ներկայացուցիչներից մեկը։

DJ Լևոնը, լինելով Արկադի Դումիկյանի պրոդյուսերը, կազմակերպում է վերջինիս բոլոր համերգային շրջագայությունները, հետևում է նախատեսվող բոլոր ծրագրերին, զբաղվում է նախագծերի կազմակերպչական հարցերով։ Ճիշտ ռազմավարության և պրոֆեսիոնալ ու նվիրված պրոդյուսերական աշխատանքի շնորհիվ է, որ Դումիկյանը պարբերաբար ներկայանում է նոր երաժշտական նորություններով և համերգային ծրագրերով։

Դեռ Նոյոմբերին Մարազահամերգային համալիրում Արկադի Դումիկյանի շքեղ մենահամերգը անցել էր լեփ-լեցուն դահլիճում և շուտով՝ Մայիսի 13-ին և 14-ին Մարզահամերգային համալիրում կրկին սպասվում են նմանատիպ երկու համերգներ։ Հայաստանում մի ընդամենը մի քանի ամսվա տարբերությամն ունենալ այդպիսի երեք մասշտաբային համերգներ՝ պրոդյուսերական իսկական հաղթանակ է։

Բացի հայաստանյան մեծ մենահամերգներից DJ Լևոնը կազմակերպում է նաև Դումիկյանի մյուս բոլոր համերգային շրջագայությունները, որոնք տեղի են ունենում Ռուսաստանի մի շարք քաղաքներում, եվրոպական ամենատարբեր երկրներում՝ Հունաստանի առաջատար համերգասրահներում, ինչպես նաև Բելգիայի թագավորական սրահներում։

Համերգներին զուգահեռ Լևոնն ու Արկադին մեկը մյուսի հետևից թողարկում են նոր ստեղծագործություններ, որոնք սիրվում են միանգամից և իսկական հիթեր են դառնում։ Հայկական շոուբիզնեսում այդքան հաճախ նոր գործեր ներկայացնելը բացարձակ առաջատար արդյունք է։

Ասում են՝ տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում։ Բացի նրանից, որ Լևոնը հանդիսանում է Արկադի Դումիկյանի պրոդյուսերը, նաև վերջինիս մի շարք տեսահոլովակների ռեժիսորն է, հանդես է գալիս նաև որպես կատարող։

DJ Լևոնի և Արկադի Դումիկյանի «Никому Не Отдам» կատարումը ամենաշատ լսումներ ունեցող, սիրված և տարածված դուետներից մեկն է։ Երգը թողարկվել է դեռ 2019 թվականին, բայց մինչ այսօր նրա տեսահոլովակի դիտումներն աճում են, իսկ կատարումը շարունակում է հնչել գրեթե բոլոր ուրախ տոնակատարությունների ժամանակ։

Տեսահոլովակի դիտումները միայն YouTube-ում հասնում են 21 միլիոնի։  Կատարումը այնքան է սիրվել, որ ունի մի շարք քավր տարբերակներ, մշտապես ամենատարածված երգերից մեկն է գրեթե բոլոր սոցիալական հարթակներում, իսկ ներբեռնումների թվով ևս առաջատարների ցանկում է։

Արկադի Դումիկյանը մասնավոր զրույցներում հաճախ է խոսում իր պրոդյուսեր Լևոն Չախոյանի մասին։ Ըստ Լևոնի՝ իր և Արկադի Դումիկյանի համագործակցությունը սկսվել է Եվրոպայի շրջագայություններից։  Նրա խոսքով՝ մինչ օրս Արկադի Դումիկյանի հետ նախընտրում են երգերը ձայնագրել Եվրոպայում գտնվող իրենց ձայնագրման ստուդիաներում։ Իսկ այն, որ այդ համագործակցությունների արդյունքում ստեղծվում են իսկական հիթեր, արդեն ակնհայտ է։

Հեղինակ՝ Վազգեն Դավթյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել